13:04  ,  11 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Անկրկնելի Եվգենյա Մեդվեդեւան թարմացրեց աշխարհի ռեկորդը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան):

Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին հավաքել է 81.06 միավոր՝ գերազանցելով սեփական ռեկորդը: Եվգենյա Մեդվեդեւան աշխարհի նախորդ ռեկորդը սահմանել էր 2017-ին Տոկիոյում կայացած աշխարհի թիմային առաջնությունում, որում գրանցել էր 80,85 միավոր:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան (233.41 միավոր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English