21:18  ,  10 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Գերմանիայի երկրորդ ոսկե մեդալը

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Գերմանիան եւ գլխավորեց մեդալային հաշվարկը: Դահուկացատկում չեմպիոն հռչակվեց Անդրեաս Վելինգերը, որը ցատկեց 104,5 եւ 113,5 մետր: Եռյակում են նաեւ նորվեգացիներ ՅոհանԱնդրե Ֆորֆանգը (106, 109,5) եւ Ռոբերտ Յոհանսոնը (100, 113,5):

ՕԽ-2018, դահուկացատկ, տղամարդիկ, HS-109

1. Անդրեաս Վելինգեր (Գերմանիա)՝ 259,3 միավոր

2. Յոհան Անդրե Ֆորֆանգ (Նորվեգիա)՝ 250,9

3. Ռոբերտ Յոհանսոն (Նորվեգիա)՝ 249,7

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում