12:24  ,  10 փետրվարի, 2018

Փհենչհանի Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը (ֆոտո)

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց շվեդ Շարլոտե Կալան: Դահուկավազքի կանանց 7.5 կմ + 7.5 կմ սկիատլոնում Շվեդիայի ներկայացուցիչը հաղթեց 40 րոպե 44.9 վայրկյան արդյունքով:

Օլիմպիական խաղերի 11-ակի մեդալակիր, նորվեգացի Մարիտ Բյորգենը բավարարվեց արծաթե մեդալով: Երրորդ տեղը գրավեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կրիստա Պյարմակոսկին:

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English