17:15  ,  9 փետրվարի, 2018

«Լիոնի» ու «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստը հաղթահարել է քաղցկեղը եւ վերսկսել մարզումները

Բրազիլական «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Էդերսոնը ծանր հիվանդությունից հետո վերադարձել է մարզումներին, գրում է AFP-ն:

32-ամյա բրազիլացին վիրահատությունից հետո հաղթահարել է ամորձիների քաղցկեղը: Էդերսոնի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր նախորդ տարվա հուլիսին, ինչից հետո նա դադարեցրել էր մարզումները:

Էդերսոնը Բրազիլիա էր վերադարձել 2015-ին, իսկ Եվրոպայում 2005-2015-ը հանդես է եկել ֆրանսիական «Նիցայի», «Լիոնի» եւ իտալական «Լացիոյի» կազմում:

Ֆոտո՝ twitter.com/ederson

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում