21:06  ,  8 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 9-ին Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում