Փետրվարի 9-ին կմեկնարկի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկներն արդեն մրցավայրում են:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Փհենչհան-2018-ում:
Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով)
Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: 15 մարազաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Խաղերի բացման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին:
Ֆոտո՝ ՀԱՕԿ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի
13:02 , 28 հոկտեմբերի
12:21 , 28 հոկտեմբերի
11:48 , 28 հոկտեմբերի 
11:30 , 28 հոկտեմբերի 
11:04 , 28 հոկտեմբերի 
10:27 , 28 հոկտեմբերի 
09:45 , 28 հոկտեմբերի
09:14 , 28 հոկտեմբերի