12:38 8 փետրվարի, 2018Փետրվարի 9-ին կմեկնարկի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկներն արդեն մրցավայրում են:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Փհենչհան-2018-ում:
Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով)
Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: 15 մարազաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Խաղերի բացման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին:
Ֆոտո՝ ՀԱՕԿ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.