Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին համեմատելով իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ, խոսել է նաեւ Հայաստանի մասին:
«Նրանց միջեւ կան նմանություններ: Կասորլան բացառիկ խաղացող էր: Ես Մխիթարյանի հետ ծանոթացել եմ մինչեւ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը, եւ միշտ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվող ֆուտբոլիստ է: Նա եկել է մի երկրից՝ Հայաստանից, որտեղ յուրահատուկ բնավորություն է անհրաժեշտ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար: Նա երջանիկ է ֆուտբոլ է խաղալու կապակցությամբ, քանի որ սիրում է ֆուտբոլ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ: Whoscored.com-ը նրան ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող:
Ֆոտո՝ arsenal.com
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի