12:30 5 փետրվարի, 2018Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին համեմատելով իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ, խոսել է նաեւ Հայաստանի մասին:
«Նրանց միջեւ կան նմանություններ: Կասորլան բացառիկ խաղացող էր: Ես Մխիթարյանի հետ ծանոթացել եմ մինչեւ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը, եւ միշտ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվող ֆուտբոլիստ է: Նա եկել է մի երկրից՝ Հայաստանից, որտեղ յուրահատուկ բնավորություն է անհրաժեշտ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար: Նա երջանիկ է ֆուտբոլ է խաղալու կապակցությամբ, քանի որ սիրում է ֆուտբոլ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ: Whoscored.com-ը նրան ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող:
Ֆոտո՝ arsenal.com
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.