00:11  ,  5 փետրվարի, 2018

«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի հետ սահմանած ռեկորդը

«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում ոչ ոքի խաղալով «Էսպանյոլի հետ», ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայում անպարտելի շարքը հասցրել է 22 խաղի, գրում է Sport.es-ը:

Այդ ցուցանիշով «Բարսելոնան» գերազանցեց սեփական ռեկորդը, որը սահմանել էր 2009/10 մրցաշրջանում: Այդ տարի կատալոնացիները Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ չէին պարտվել Պրիմերայի մեկնարկային 21 տուրերում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 58 միավորով առաջատարն է եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 39:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում