21:05  ,  4 փետրվարի, 2018

«Բարսելոնան» միավորներ կորցրեց դերբիում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» կատալոնական դերբիում հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշել էր արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին թողնել փոխարինողների թվում: Մեսին դաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին, սակայն 7 րոպե անց «Էսպանյոլը» բացեց հաշիվը: «Բարսելոնային» պարտությունից փրկեց Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերեր Պիկեի խփած գոլը 82-րդ րոպեին:

Հորդառատ անձրեւի պատճառով խաղն անցավ թաց խոտածածկի եւ ջրափոսերի պայմաններում, ինչը 2 թիմերին խանգարում էր ցուցադրել լավագույն որակները:

Այս ոչ ոքիից հետո «Բարսելոնան» հավաքեց 58 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 46 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան»՝ 40: «Աթլետիկոն» ու «Վալենսիան» կհանդիպեն այս տուրում:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 1:1

Խերարդ Մորենո, 66 – Ժերար Պիկե, 82

«Խետաֆե» - «Լեգանես»»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում