21:41  ,  3 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլային փոխանցումը

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել է Լիվերպուլի «Էվերտոնին» եւ արդեն 6-րդ րոպեին բացել է հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աջից կատարած սուր փոխանցումից հետո «Էվերտոնի» դարպասը գրավել է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին: Հայ ֆուտբոլիստը կատարեց առաջին գոլային փոխանցումը նոր թիմում:

Ընթանում է առաջին խաղակեսը:

«Արսենալ». Չեխ, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Ջակա, Ռեմսի, Իվոբի, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում