15:11  ,  29 հունվարի, 2018

Ժոզե Մոուրինյո. Ես կունենամ հրաշալի օգնական

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիացի 36-ամյա կիսապաշտպան Մայքլ Կարիկին, որն այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան եւ ընդգրկվելու է թիմի մարզչական շտաբում:

«Հրաշալի է, որ Մայքլ Կարիկը վերադարձավ: Տխրում ես՝ մտածելով, որ մայիսին նա ավարտելու է կարիերան: Սակայն, մյուս կողմից, ես կունենամ հրաշալի օգնական, եւ վստահ եմ դրանում: Ցանկանում եմ նրան օգնել դառնալ ավելի լավը, թեեւ ցավալի է, որ կորցնում ենք խաղացողի, որը լավն է բոլոր առումներով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ 2006 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Մայքլ Կարիկը լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի չեմպիոնական կազմի վերջին ներկայացուցիչն է մանչեսթերյան ակումբի այսօրվա կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում