17:54  ,  31 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. ՉԹՕ՝ բացման արարողության ժամանակ

30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լոնդոնի երկնքում չհայտնաբերված թռչող օբյեկտ է նկատվել։ Տեսագրությունը հայտնվել է Youtube-ում։

Ինտերնետ-օգտատերերը ենթադրել են, որ տեսախցիկները որսացել են գովազդային դիրիժաբլներից մեկը։ Սակայն առեղծվածային թռչող սարքը նման չի եղել սովորական աերոստատներին, որոնք սովորաբար սավառնում են Լոնդոնի երկնքում։

Մեծ ուշադրությունն այս փաստի նկատմամբ պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Լոնդոնի Խաղերից առաջ բուքմեյքերական գրասենյակները 1000 գործակցով խաղադարույք են սահմանել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լոնդոնի երկնքում ՉԹՕ-ի հայտնվելու հավանականության համար, հաղորդում է Daily Mail-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով