17:54 31 հուլիսի, 201230-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լոնդոնի երկնքում չհայտնաբերված թռչող օբյեկտ է նկատվել։ Տեսագրությունը հայտնվել է Youtube-ում։
Ինտերնետ-օգտատերերը ենթադրել են, որ տեսախցիկները որսացել են գովազդային դիրիժաբլներից մեկը։ Սակայն առեղծվածային թռչող սարքը նման չի եղել սովորական աերոստատներին, որոնք սովորաբար սավառնում են Լոնդոնի երկնքում։
Մեծ ուշադրությունն այս փաստի նկատմամբ պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Լոնդոնի Խաղերից առաջ բուքմեյքերական գրասենյակները 1000 գործակցով խաղադարույք են սահմանել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լոնդոնի երկնքում ՉԹՕ-ի հայտնվելու հավանականության համար, հաղորդում է Daily Mail-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.