23:23  ,  27 հունվարի, 2018

Անգլիայի Գավաթ. «Տոտենհեմը» վերջնամասում փրկվեց պարտությունից եւ կանցկացնի երկրորդ հանդիպում

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Պրեմյեր լիգայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» 1:1 հաշվով խաղաց Ուելսի «Նյուփորթի» հետ, որը հանդես է գալիս երկրորդ լիգայում:

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը արտագնա խաղում պարտությունից խուսափեց վերջնամասում անգլիացի հարձակվող Հարի Քեյնի խփած գոլի շնորհիվ:

Թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպում:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նյուփորթ» - «Տոտենհեմ»` 1:1

Փադրեյգ Ամոնդ, 38 – Հարի Քեյն, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով