Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 24-ին տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:
Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբերը կազմվել են 3 ու 4 թիմերով: Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:
Ազգերի լիգա
А դիվիզիոն
Խումբ 1. Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա:
Խումբ 2. Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա:
Խումբ 3. Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան:
Խումբ 4. Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա:
B դիվիզիոն
Խումբ 1. Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա:
Խումբ 2. Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա:
Խումբ 3. Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա:
Խումբ 4. Ուելս, Իռլանդիա, Դանիա:
С դիվիզիոն
Խումբ 1. Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել:
Խումբ 2. Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա:
Խումբ 3. Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս:
Խումբ 4. Ռումինիա, Սերբիա, Չեռնոգորիա, Լիտվա:
D դիվիզիոն
Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:
Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:
Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:
Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:
Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:
Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:24 , 5 սեպտեմբերի
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի
00:53 , 5 սեպտեմբերի
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի
22:52 , 4 սեպտեմբերի 
21:58 , 4 սեպտեմբերի