Ազգերի լիգա. Վիճակահանության արդյունքները (ֆոտո)

15:49   24 հունվարի, 2018

Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 24-ին տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբերը կազմվել են 3 ու 4 թիմերով: Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Ազգերի լիգա

А դիվիզիոն

Խումբ 1. Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա:

Խումբ 2. Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա:

Խումբ 3. Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան:

Խումբ 4. Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա:

B դիվիզիոն

Խումբ 1. Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա:

Խումբ 2. Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա:

Խումբ 3. Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա:

Խումբ 4. Ուելս, Իռլանդիա, Դանիա:

С դիվիզիոն

Խումբ 1. Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել:

Խումբ 2. Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա:

Խումբ 3. Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս:

Խումբ 4. Ռումինիա, Սերբիա, Չեռնոգորիա, Լիտվա:

D դիվիզիոն

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.