17:29  ,  23 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» կխաղա 7 համարի մարզաշապիկով (ֆոտո)

A post shared by Arsenal Official (@arsenal) on

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբի խանութներում արդեն վաճառվում են 29-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկները:

Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ: Նա 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Արսենալում» հայ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 180 հազար ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը ստանում էր շաբաթական 150 հազար ֆունտ:

A post shared by Arsenal Official (@arsenal) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով