Անգլիայի առաջնության անցած տուրում Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին» 4:3 հաշվով պարտության մատնած «Լիվերպուլը» 24-րդ տուրում հյուրընկալվեց հետնապահ «Սուոնսիին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով: Ուելսի թիմը հաղթեց 40-րդ րոպեին անգլիացի պաշտպան Ալֆի Մոուսոնի խփած գոլի շնորհիվ:
«Լիվերպուլը» 47 միավորով չորրորդ տեղում է՝ 3 միավոր զիջելով երրորդ տեղում ընթացող «Չելսիին» եւ 2 միավորի առավելություն ունենալով 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմի» նկատմամբ: «Սուոնսին» 20 միավորով վերջինն է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Սուոնսի» - «Լիվերպուլ»՝ 1:0
Ալֆի Մոուսոն, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում