01:37  ,  23 հունվարի, 2018

Դուգլաս Կոստայի գոլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Ջենոայի» հետ: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:

16-րդ րոպեին խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան:

«Յուվենտուսը» 53 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 1:0

Դուգլաս Կոստա, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով