Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ռուս ձյուդոիստ Մանսուր Իսաեւը կստանա մեկ միլիոն դոլար պարգեւավճար: Այդ մասին հայտարարել է Չելյաբինսկի շրջանի նահանգապետը:
«Հովանավորները խոստացել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած Չելյաբինսկի շրջանի ներկայացուցիչներին վճարել մեկ միլիոն դոլար»,- Չելյաբինսկի նահանգապետի խոսքը փոխանցում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերում Ռուսաստանի պատվիրակության առաջին ոսկե մեդալը նվաճել էր 60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Հուլիսի 30-ին 73 կգ քաշային կարգում հանդես եկած Մանսուր Իսաեւը նվաճեց ռուսների երկրորդ ոսկին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի