13:50 31 հուլիսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ռուս ձյուդոիստ Մանսուր Իսաեւը կստանա մեկ միլիոն դոլար պարգեւավճար: Այդ մասին հայտարարել է Չելյաբինսկի շրջանի նահանգապետը:
«Հովանավորները խոստացել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած Չելյաբինսկի շրջանի ներկայացուցիչներին վճարել մեկ միլիոն դոլար»,- Չելյաբինսկի նահանգապետի խոսքը փոխանցում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերում Ռուսաստանի պատվիրակության առաջին ոսկե մեդալը նվաճել էր 60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Հուլիսի 30-ին 73 կգ քաշային կարգում հանդես եկած Մանսուր Իսաեւը նվաճեց ռուսների երկրորդ ոսկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.