10:58  ,  22 հունվարի, 2018

Ռայոլան ու Պոգբան՝ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան եւ նրա ակումբակից Պոլ Պոգբան ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձին: Հունվարի 21-ին 29 տարեկան դարձած Մխիթարյանը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում:

«Տոնում եմ իմ տղաների հետ»,- Թվիթերում լուսանկարը վերնագրել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենքն, որ Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում տեղափոխվելու է Լոնդոնի «Արսենալ»: Նա արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ հունվարի 22-ին բուժզննում կանցնի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով