«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն եւ հունվարի 21-ին բուժզննում կանցնի «Արսենալում»:
Կողմերն արդեն հստակեցրել են Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության բոլոր դետալները: Մխիթարյանի՝ լոնդոնյան լուսանկարները հրապարակել է հայտնի լրագրող Փոլ Սմիթը: Լուսանկարներից մեկում երեւում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարիանա Թաշչյանը:
«Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»: Սպասվում է, որ 2 ակումբները փոխանակելու են խաղացողներին:
Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում դարձել է 13 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:
Picture exclusive: Henrikh Mkhitaryan leaving a central #London hotel tonight after agreeing move to #Arsenal - he’ll undergo a medical in the next 48 hours. #AFC pic.twitter.com/DaIZ9vNhR0
— Paul Smith (@Journo_Paul) January 20, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 29 օգոստոսի
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի