21:53  ,  21 հունվարի, 2018

«Տոտենհեմը» միավորներ կորցրեց

Անգլիական Պրեմյեր լիգայում հունվարի 21-ին կայացավ մեկ խաղ, որում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ բավարարվեց ոչ ոքիով՝ 1:1: Հյուրերի պատասխան գոլը 18-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

«Տոտենհեմը» 45 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Սաութհեմփթոնը» 22 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 1:1

Դավինսոն Սանչես, 15 (ինքնագոլ) – Հարի Քեյն, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով