Իսպանիայի առաջնության 20-րդ տուրին մեդալներին համար պայքարին մասնակցող «Վալենսիան» հյուրընկալվեց հետնապահներից «Լաս Պալմասին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:
«Վալենսիան» 52-րդ րոպեից հանդես էր գալիս տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան: 87-րդ րոպեին էլ դարձյալ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Վալենսիայի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Վեզուն:
«Վալենսիան» 40 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից»: «Լաս Պալմասը» 14 միավորով նախավերջին տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Վալենսիա»՝ 2:1
Խոնատան Վիերա, 20, Խոնատան Կալիերի, 53, 11մ – Սանտիագո Լորենսո, 5
Հեռացումներ՝ Գաբրիել Պաուլիստա («Վալենսիա»), 52, երկրորդ դեղին քարտ, Ռուբեն Վեզու («Վալենսիա»), 87, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում