Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի պատանու Twitter-ում բրիտանացի ջրացատկորդ Թոմ Դեյլիի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
18-ամյա ջրացատկորդը ցանկանում էր մեդալ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում եւ իր հաղթանակը նվիրել հոր հիշատակին:
Թոմ Դեյլին 10 մետր բարձրությունից մրցաձեւում գրավել է չորրորդ տեղը, ինչից հետո հաղորդագրություն էր ստացել 18-ամյա պատանուց. «Դու չարդարացրիր հորդ հույսերը: Հուսով եմ` դու հասկանում ես դա»,- գրել է պատանին:
Հուլիսի 31-ին հաղորդագրության հեղինակը ձերբակալվել է եւ պետք է բացատրություն տա ոստիկանությունում, գրում է The Sun-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի