12:54 31 հուլիսի, 2012Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի պատանու Twitter-ում բրիտանացի ջրացատկորդ Թոմ Դեյլիի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
18-ամյա ջրացատկորդը ցանկանում էր մեդալ նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում եւ իր հաղթանակը նվիրել հոր հիշատակին:
Թոմ Դեյլին 10 մետր բարձրությունից մրցաձեւում գրավել է չորրորդ տեղը, ինչից հետո հաղորդագրություն էր ստացել 18-ամյա պատանուց. «Դու չարդարացրիր հորդ հույսերը: Հուսով եմ` դու հասկանում ես դա»,- գրել է պատանին:
Հուլիսի 31-ին հաղորդագրության հեղինակը ձերբակալվել է եւ պետք է բացատրություն տա ոստիկանությունում, գրում է The Sun-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.