20:57  ,  19 հունվարի, 2018

Յուրգեն Կլոպ. «Մանչեսթեր Սիթին» գումարի պատճառով չի հրաժարվել Սանչեսից

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ընդունում վարկածը, թե «Մանչեսթեր Սիթին» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսից հրաժարվել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերային արժեքի եւ բարձր աշխատավարձի պահանջի պատճառով:

«Ոչինչ չեմ կարող ասել Սանչեսի հետ կապված ֆինանսական գործերի վերաբերյալ, սակայն չեմ հավատում, որ «Սիթին» խաղացողի համար պայքարից դուրս է եկել ֆինանսական պատճառով: Այստեղ պատճառն այլ է: Երբ ֆուտբոլիստը սկսեց ընտրություն կատարել երկու մանչեսթերյան ակումբների միջեւ, «Սիթիում» որոշեցին, որ Սանչեսն իրենց պետք չէ: Իհարկե, 100 տոկոս վստահ չեմ, որ հենց այս է պատճառը, բայց վստահ եմ, որ ֆինանսական պատճառ չկա»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է independent-ը:

Հունվարի 18-ին «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր, որ Սանչեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»: Սակայն գործարքը դեռ չի կայացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English