00:30  ,  19 հունվարի, 2018

«Բանանցի» ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Բելառուսում

Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը փորձաշրջան է անցնում Բելառուսի Բարձրագույն լիգայի «Գորոդեյա» թիմում, հաղորդում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:

Նաեւ «Փյունիկում» եւ «Շիրակում» ելույթ ունեցած Պողոսյանը Հայաստանի չեմպիոն է եւ Հայաստանի քառակի գավաթակիր:

Ընթացիկ մրցաշրջանի 14 հանդիպումներում 23-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում խփել է 1 գոլ: Պողոսյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականներում:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Գորոդեյան» 16 թիմերի մեջ գրավել է 9-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում