10:50  ,  18 հունվարի, 2018

Էռնեստո Վալվերդե. Դիմակայության ֆավորիտը «Էսպանյոլն» է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Էսպանյոլից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Էսպանյոլի» տակտիկան հետեւյալն էր՝ փակվել սեփական տուգանային հրապարակի մոտ եւ փակել ազատ գոտիները: Դա բարդ էր մեզ համար, սակայն մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Չիրացված 11 մետրանոցն ակտիվացրեց տրիբունաները, ինչից հետո նրանք գոլ խփեցին:

Դիմակայության ֆավորիտն այն թիմն է, որը հաղթում է առաջին խաղում: Այս արդյունքը չի գոհացնում մեզ: Սա գավաթային խաղ է, եւ պետք է խաղալ մինչեւ վերջ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 61-րդ րոպեին չէր կարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, իսկ «Էսպանյոլը» հաղթական գոլը խփել էր 88-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

«Բարսելոնան» չէր պարտվել նախորդ 29 խաղերում անընդմեջ եւ առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: Մինչեւ այդ խաղը կատալոնացիները Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ թիմն էին, որը պարտություն չէր կրել այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում