17:10  ,  16 հունվարի, 2018

Գարի Նեւիլ. Մոուրինյոն ցանկանում է պահպանել Հենրիխ Մխիթարյանի հեղինակությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլը կարծիք է հայտնել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակելը լավ տարբերակ լիներ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի համար:

«Այդ գործարքի գլխավոր նշանն այն է, որ Մխիթարյանը չի խաղում: Մոուրինյոն ցանկանում է պահպանել Հենրիխի հեղինակությունը, այդ պատճառով հայտարարում է, որ գնահատում է նրան: Ամեն դեպքում կարծում եմ, որ Մոուրինյոն Մխիթարյանին ուրախությամբ կփոխանակեր Սանչեսի հետ: Յուրաքանչյուրը կվարվեր այդպես»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել էր լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ հայ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել եւ ամեն բան կախված է նրանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում