13:50  ,  8 մայիսի, 2024

Մատս Հումելս․ Մենք շատ մոտ ենք երազանքի իրականացմանը

Դորտմունդի «Բորուսիայի» 35-ամյա գերմանացի պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Գերմանական թիմը կիսաեզրափակիչի երկու հանդիպումներում էլ 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

«Մեծագույն օր է բոլորիս համար։ Մենք շատ մոտ ենք երազանքի իրականացմանը, բայց հիմա ես պետք է նշեմ այս հաղթանակը»,- Հումելսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Կիսաեզրափակիչի երկու հանդիպումներում էլ Մատս Հումելսը ճանաչվել է լավագույն խաղացող։ Երկրորդ խաղում «Բորուսիան» Փարիզում հաղթել է նրա գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով