11:45  ,  12 հունվարի, 2018

Ռոնալդո. Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ հետընթաց էր

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է իր հայրենակից Նեյմարի տեղափոխությանը «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ:

«Տեղափոխվելով ՊՍԺ՝ Նեյմարը հետ քայլ կատարեց մարզական առումով: Սակայն դրանք մարտահրավերներ են, որոնք մարդիկ դնում են իրենց առջեւ: Ժամանկին ես խաղում էի «Բարսելոնայում», իսկ հետո տեղափոխվեցի «Ինտեր»: Այդ ժամանակ Իտալիայի առաջնությունն ավելի մրցունակ էր, քան Իսպանիայինը»,- Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս մրցաշրջանից առաջ 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Դա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում