11:11  +04,  12 հունվարի, 2018

Անգլիայի Պրեմյեր լիգայի աստղերը՝ NBA-ի խաղին (ֆոտոշարք)

«Ֆիլադելֆիայի» եւ «Բոստոնի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղին ներկա են եղել մի շարք ֆուտբոլային աստղեր:  

Լոնդոնի O2 Arena մարզապալատում կայացած խաղին հետեւել են «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» ֆուտբոլիստները, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, գերմանացի Միխայել Բալակը եւ այլ ֆուտբոլային աստղեր: Այդ խաղում «Բոստոնը» հաղթել է 114:103 հաշվով:

Փոխչեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 99:133 հաշվով պարտվել է «Տորոնտոյին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակել է 26 միավոր:  

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագները:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի NBA-ի խաղերից մեկն ավանդաբար անցկացվում է Լոնդոնում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Բոստոն»՝ 103:114 (28:23, 29:25, 22:37, 24:29)

«Տորոնտո» – «Քլիվլենդ»՝ 133:99 (30:24, 35:16, 35:32, 33:27)

«Սակրամենտո» – «Կլիպերս»՝ 115:121 (21:29, 39:43, 29:28, 26:21)

«Լեյքերս» – «Սան Անտոնիո»՝ 93:81 (20:15, 29:23, 19:24, 25:19)

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ