21:40  ,  11 հունվարի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները թունավորվել են հավի քյաբաբից

Դորտմունդի «Բորուսիայի» 9 ֆուտբոլիստներ սննդային թունավորում են ստացել, հաղորդում է գերմանական Bild-ը: Բուժօգնության են դիմել Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Էմեր Տոպրակը, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը, Յակոբ Լարսենը, Նուրի Շահինը եւ Դոմինիկ Ռայմանը:

Նախօրեին նրանք կերել են հավի քյաբաբ, որն էլ դարձել է թունավորման պատճառ:

«Բորուսիան» պատրաստվում է «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության հանդիպմանը, որը հունվարի 14-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում