22:14  ,  9 հունվարի, 2018

«Ռեալը» բանակցել է Էդեն Ազարի հետ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխությունը «Ռեալ» դարձել է ավելի հավանական, գրում է իսպանական AS-ը, որի տվյալներով Արքայական ակումբի ներկայացուցիչները բանակցել են բելգիացի ֆուտբոլիստի հետ եւ քննարկել նրա անձնական պայմանագրի կետերը:

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանում է 27-ամյա ֆուտբոլիստի խաղը եւ դեմ չէ նրա տրանսֆերին:

Ազարն արդեն երկու անգամ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ, թեեւ անգլիական ակումբը պատրաստ է նրան դարձնել Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձրատրությամբ խաղացողը՝ վճարելով տարեկան 17.6 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում