10:08  ,  4 հունվարի, 2018

Հոգեբանական բլից Հովհաննես Բաչկովի հետ. Հումորի զգացումը նրա հիմնական պաշտպանական համակարգն է

NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների շնորհիվ:

Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է «Գոյ» կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Այս անգամ փորձել ենք բացահայտել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Երկուսն էլ:

Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ:

Երկուսն էլ:

«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:

Սկզբում «Tom and Jerry», հետո՝ «Ну погоди»:

Պուտի՞ն, թե՞ Թրամփ:

Տիգրան Մեծ:

Թե՞յ, թե՞ սուրճ:

Նախ սուրճ, հետո թեյ:

Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:

Ե՛ւ  սեւ, ե՛ւ սպիտակ:

Լոլի՞կ, թե՞ վարունգ:

Ե՛ւ լոլիկ, ե՛ւ վարունգ:

Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:

Կլոր:

Տունը մե՞ծ, թե՞ փոքր:

Շատ մեծ:

Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:

Ե՛ւ տալ, ե՛ւ ստանալ:

Սիրե՞լ, թե՞ սիրվել:

Սիրել ու սիրվել:

Մոռանա՞լ, թե՞ ներել:

Ներել:

Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:

Չգիտեմ: Ե՛ւ կա, ե՛ւ չկա:

Հոգեբանի վերլուծությունը

Պատասխանելիս նկատվում է որոշակի անլրջություն: Ունի հումորի զգացում, որը նրա հիմնական պաշտպանական համակարգն է: Արտահայտություններում զգուշավոր է եւ խուսափում է հասարակական կարծիքից: Կասկածամիտ է:

Գաղափարական է, հայկական արժեքները բարձր դասելու միտում ունի, սակայն չի կարեւորում ներկայիս արժեքները: Իրեն ազատ է զգում մտերիմ շրջանակներում: Շքեղության սիրահար է:

Հ.Գ.

Հովհաննես Բաչկովը ծանոթացել է հոգեբանի կազմած բնութագրին եւ կարծում է, որ այն ընդհանուր առմամբ՝  մոտ է իրեն, բայց ոչ լիարժեք:

Լուսինե Շահբազյան

Հոգեբանական բլից Արթուր Ալեքսանյանի հետ. Եթե որոշեց, որ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով