09:04  ,  18 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Պայքարը տիտղոսի համար կշարունակեն A լիգայի խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը․ Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Անգլիան, Իսպանիան, Նորվեգիան եւ Պորտուգալիան։

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։

Առաջին հանդիպումները նախատեսված են 2027թ․ մարտի 25-27-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 28-30-ին։ Եզրափակիչ փուլը (կիսաեզրափակիչ, եզրափակիչ) տեղի կունենա հունիսի 9-13-ը։

Գործող տիտղոսակիրը Պորտուգալիան է, որը եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր Իսպանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news