10:08 4 հունվարի, 2018NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների շնորհիվ:
Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է «Գոյ» կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը:
Այս անգամ փորձել ենք բացահայտել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին:
Գիշե՞ր, թե՞ ցերեկ:
Երկուսն էլ:
Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ:
Երկուսն էլ:
«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:
Սկզբում «Tom and Jerry», հետո՝ «Ну погоди»:
Պուտի՞ն, թե՞ Թրամփ:
Տիգրան Մեծ:
Թե՞յ, թե՞ սուրճ:
Նախ սուրճ, հետո թեյ:
Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:
Ե՛ւ սեւ, ե՛ւ սպիտակ:
Լոլի՞կ, թե՞ վարունգ:
Ե՛ւ լոլիկ, ե՛ւ վարունգ:
Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:
Կլոր:
Տունը մե՞ծ, թե՞ փոքր:
Շատ մեծ:
Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:
Ե՛ւ տալ, ե՛ւ ստանալ:
Սիրե՞լ, թե՞ սիրվել:
Սիրել ու սիրվել:
Մոռանա՞լ, թե՞ ներել:
Ներել:
Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:
Չգիտեմ: Ե՛ւ կա, ե՛ւ չկա:
Հոգեբանի վերլուծությունը
Պատասխանելիս նկատվում է որոշակի անլրջություն: Ունի հումորի զգացում, որը նրա հիմնական պաշտպանական համակարգն է: Արտահայտություններում զգուշավոր է եւ խուսափում է հասարակական կարծիքից: Կասկածամիտ է:
Գաղափարական է, հայկական արժեքները բարձր դասելու միտում ունի, սակայն չի կարեւորում ներկայիս արժեքները: Իրեն ազատ է զգում մտերիմ շրջանակներում: Շքեղության սիրահար է:
Հ.Գ.
Հովհաննես Բաչկովը ծանոթացել է հոգեբանի կազմած բնութագրին եւ կարծում է, որ այն ընդհանուր առմամբ՝ մոտ է իրեն, բայց ոչ լիարժեք:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.