18:05  ,  2 հունվարի, 2018

Marca. Մեսի՝ 56 տոկոս, Ռոնալդու՝ 25 տոկոս

Մադրիդյան Marca պարբերականի ընթերցողների մեծամասնությունը 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին, որը ստացել է հարցման մասնակիցների ձայների 56 տոկոսը:

Երկրորդ տեղում է ՖԻՖԱ-ի վարկածով 2017թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 25 տոկոս:

Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն՝ 6 տոկոս:

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

3. Իսկո («Ռեալ»)

4. Հարի Քեյն («Տոտենհեմ»)

5. Լուկա Մոդրիչ («Ռեալ»)

6. Կիլիան Մբապե (ՊՍԺ)

7. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)

8. Նեյմար (ՊՍԺ)

9. Սերխիո Ռամոս («Ռեալ»)

10. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում