Մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ամանորյա արձակուրդն անցկացնում է ԱՄՆ-ում:
Լոս Անջելեսում 24-ամյա ֆուտբոլիստը նաեւ ներկա է եղել «Լեյքերս» – «Մինեսոտա» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղին, որում տանտերերը պարտվել էին 104:121 հաշվով:
«Վայելում եմ արձակուրդս: Առա՛ջ, «Լեյքերս»,- Ինստագրամում գրել է Բարսեղյանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանն այս տարի ճանաչվել էր Հայաստանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում