11:33  ,  26 դեկտեմբերի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտն» առանց Ստիվեն Կարիի հաղթեց «Քլիվլենդին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» առանց վնասվածքից ապաքինվող Ստիվեն Կարիի սեփական խաղահրապարակում 99:92 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Քլիվլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Լավը «Քլիվլենդի» կազմում վաստակեց 31 միավոր, իսկ Լեբրոն Ջեյմսը հավաքեց 20 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր, որը վաստակեց 25 միավոր:

Ռասել Ուեստբրուկի 31 միավորներն օգնեցին «Օկլահոմային», որը 112:107 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը վաստակեց 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագները:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Քլիվլենդ»՝ 99:92 (24:28, 22:16, 25:23, 28:25)

«Նյու Յորք» – «Ֆիլադելֆիա»՝ 98:105 (24:21, 24:29, 27:29, 23:26)

«Բոստոն» – «Վաշինգտոն»՝ 103:111 (24:30, 26:22, 26:28, 27:31)

«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 104:121 (20:29, 32:24, 28:30, 24:38)

«Օկլահոմա» – «Հյուսթոն»՝ 112:107 (28:31, 30:26, 30:31, 24:19)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում