10:12  ,  22 դեկտեմբերի, 2017

ММА-ի մարտիկը հաղթանակի է հասել կոտրված ձեռքով (ֆոտո)

ММА-ի (խառը մենամարտեր) մարտիկ Մայքլ Մաքդոնալդը Bellator-ում նորամուտը նշել է հաղթանակով: Bellator 191 մրցաշարում ամերիկացի 26-ամյա մարտիկը միավորներով առավելության է հասել Պիտեր Լիժյեի նկատմամբ: Մենամարտից հետո հայտնի է դարձել, որ Մաքդոնալդը հանդես է եկել ձեռքի կոտրվածքով:

«Ձեռքս կոտրեցի երկրորդ ռաունդի ընթացքում: Զգացի, որ ոսկորս շարժվել է տեղից: Հպարտ եմ իմ ելույթով: Ենթադրում եմ, որ բոլորը ցանկանում են տեսնել կոտրված ձեռքս, այդ պատճառով հրապարակում եմ ռենտգենի լուսանկարը: Դժվար է հավատալ, որ վերջին ռաունդում պայքարում էի այդպիսի վնասվածքով: Փառք Աստծո, որ ադրենալինի պատճառով ցավ չէի զգում»,- Ինստագրամում գրել է Մայքլ Մաքդոնալդը՝ տեղադրելով կոտրված ձեռքի լուսանկարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում