10:12 22 դեկտեմբերի, 2017ММА-ի (խառը մենամարտեր) մարտիկ Մայքլ Մաքդոնալդը Bellator-ում նորամուտը նշել է հաղթանակով: Bellator 191 մրցաշարում ամերիկացի 26-ամյա մարտիկը միավորներով առավելության է հասել Պիտեր Լիժյեի նկատմամբ: Մենամարտից հետո հայտնի է դարձել, որ Մաքդոնալդը հանդես է եկել ձեռքի կոտրվածքով:
«Ձեռքս կոտրեցի երկրորդ ռաունդի ընթացքում: Զգացի, որ ոսկորս շարժվել է տեղից: Հպարտ եմ իմ ելույթով: Ենթադրում եմ, որ բոլորը ցանկանում են տեսնել կոտրված ձեռքս, այդ պատճառով հրապարակում եմ ռենտգենի լուսանկարը: Դժվար է հավատալ, որ վերջին ռաունդում պայքարում էի այդպիսի վնասվածքով: Փառք Աստծո, որ ադրենալինի պատճառով ցավ չէի զգում»,- Ինստագրամում գրել է Մայքլ Մաքդոնալդը՝ տեղադրելով կոտրված ձեռքի լուսանկարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.