11:08  ,  21 դեկտեմբերի, 2017

Մեսիի՝ Նեյմարին. Շարունակում ենք կարոտել քեզ

Բրազիլական SBT հեռուստաալիքը տեսակապ է կազմակերպել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարի միջեւ:

«Մենք շարունակում ենք կարոտել քեզ: Կցանկանայի դարձյալ առավոտյան սուրճ խմել քո ու Սուարեսի հետ»,- ասել է Մեսին:

«Շատ շնորհակալ եմ, եղբայրս: Դու իմ ֆուտբոլային կուռքն ես: Բացի այդ, դու իմ ավագ ընկերն ես»,- ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս մրցաշրջանից առաջ 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Դա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում