22:28  ,  18 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում՝ 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը:

Բարձր տրանսֆերային գինը կարող է խանգարել Մխիթարյանին փոխել ակումբը հունվարին: 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Սակայն իտալական ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի այս գինը վճարելիս չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» Մխիթարյանի համար վճարել էր 42 միլիոն եվրո:

Իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանը համաձայն է կարիերան շարունակել «Ինտերում»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկում է հայտավորված եղել Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում