22:28 18 դեկտեմբերի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում՝ 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը:
Բարձր տրանսֆերային գինը կարող է խանգարել Մխիթարյանին փոխել ակումբը հունվարին: 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Սակայն իտալական ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի այս գինը վճարելիս չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» Մխիթարյանի համար վճարել էր 42 միլիոն եվրո:
Իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանը համաձայն է կարիերան շարունակել «Ինտերում»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկում է հայտավորված եղել Մխիթարյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.