Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու խաղացող Դավիթ Արշակյանը հայտարարել է ամերիկյան ՄԼՍ-ի «Չիկագո Ֆայր» ակումբից հեռանալու մասին:
«Կցանկանայի հայտարարել, որ այլեւս «Չիկագո Ֆայր» ֆուտբոլային ակումբի խաղացող չեմ: Ունեցա գերազանց փորձառություն, սակայն որոշակի հանգամանքներ չդասավորվեցին: Ես իմ կարիերայի հաջորդ մարտահրավերի սպասումով եմ: Շնորհակալություն եմ հայտնում ակումբին, երկրպագուներին, աշխատակիցներին եւ խաղացողներին, որոնց հետ անցկացրի 1.5 տարի»,- գրել է Արշակյանը Ինստագրամում:
2016 թվականին Լիտվայի «Տրակայից» «Չիկագո Ֆայր» տեղափոխված Արշակյանն ամերիկյան ակումբում անցկացրել է 17 խաղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում